Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 25-ին, «Կոնգրես Բեստ Վեսթերն Պլյուս» հյուրանոցում տեղի կունենա «Բռնության մուլտիդիսցիպլինար ասպեկտները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավին։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Ասիական Զարգացման Բանկը և Սեքսուալ Առողջության Պաշտպանություն ՀԿ-ն։ Գիտաժողովի ձևաչափը մուլտիդիսցիպլինարային է, ինչը հնարավորություն կտա բազմակողմանի քննարկել բռնության վերաբերյալ առկա խնդիրները։ Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետները, որոնք կներկայացնեն իրենց գիտահեն հետազոտության վերլուծությունները։

Միջոցառումը կրեդիտավորվելու է` շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ:

Գիտաժողովի թիրախային լսարան՝ սեքսոպաթոլոգներ, հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, մաշկաբաններ։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՂՈՒՄՈՎ՝ «Բռնության մուլտիդիսցիպլիանր ասպեկտները»

ԳՐԱՆՑՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝  “Multidisciplinary Aspects of Violence”

 

Our doctors

As members of NGOs on "Sexual Health Protection", leading experts in the country, in addition to social activities, also conduct clinical and therapeutic activities.