ՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆԱՆՑ ԱԿՏԻՎ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՔՍՈՒԱԼ ՄՏԱՀՈԳՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍԵՔՍ ԵՎ ՍՆՈՒՆԴ
ՍԵՌԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ
ՍԵՔՍՈՒԱԼ-ԷՐՈՏԻԿ «ԿԵՐՊԱՐ»
ՍԵՔՍՈՒԱԼ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՈԴԱ ԵՎ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՍԵՔՍՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-Արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի
-Ի ուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից: Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև օրգանական եւ խրոնիկական բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին, սերմնահեղուկի հետազոտությանը: Նաև օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները եւ բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ: Ինչու չէ, նախաամուսնական խորհրդատվոթյունը ներառում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշակի սեքսուալ դիսֆունկցիաների առաջացումը:

Հաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:
Հաճախ մեզ հարցնում են` իսկ վնասակար չէ՞ արդյոք սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Եվ հատկապես այս հարցն ուղղում են կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչու՞ է տրվում այս հարցը. արդյոք այն պատճառով, որ այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում: Չէ՞ որ հասարակական անգիտակցականում նախքան ամուսնանալը սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…
Եկեք պատկերացնենք` ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինը ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ:
Ի զարմանս մեզ` ամուսնական զույգերը վերջերս սկսել են ավելի հաճախ այցելել մեզ, կարևորելով իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերը ընդհանուր ընտանեկան կյանքում:

Սեռական ձանձրույթը ներքին սուբյեկտիվ զգացողություն է, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես ձանձրույթ: Երբեմն անձը հոգնելով իր իսկ կողմից ստեղծված միջանձնային փոխհարաբերություններից և/կամ իրականությունից, փորձում է ձանձրույթը փարատելու համար փոխել շրջապատը, տվյալ դեպքում զուգընկերոջը /-ուհուն/ և փնտրում նոր հնարավորություն ռեալիզացվելու համար:
Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Նույնիսկ մակերեսային դիտարկումները վկայում են այն մասին, որ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ ժամանակահատվածում` տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների միջև: Մարդու սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության, օրիգինալության հիմնաքարը, սակայն այն դրսևորվում է ոչ թե ինքնաբերաբար, այլ` տվյալ սոցիալական միջավայրին յուրահատուկ կերպով: