Սեռական կյանքը կլիմաքսից հետո
Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը: Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է:Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքիցհրաժարումը կամ այլ կերպ ասած իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման:

Աշխարհում նորածինների 3-4%-ի մոտ հանդիպում են զարգացման տարբեր արատներ: Կենտրոնական նյարդային համակարգի`ԿՆՀ-ի զարգացման արատները երկրորդ տեղն են զբաղեցնում, սրտի արատներից հետո: Նրանց կանխարգելումը համաշխարհային առողջապահության համար համարվում է կարևորագույն խնդիր, քանի որ տվյալ համակարգի արատներով նորածինների 1/3-ը մահանում են ծնվելուց հետո, իսկ մնացածների 65%-ի մոտ առաջանում է հաշմանդամություն: ԿՆՀ-ի զարգացման արատներից հաճախ հանդիպում են ողնուղեղային ճողվածքները (spina bifida), անէնցեֆալիան` գլխուղեղի բացակայությունը, հիդրոցեֆալիան և այլն:
Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում,
Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մեջձեցումն է, որը ուղեկցվում է հարցնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ):
Սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից է: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են` պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Մեծ մաս դեպքերում այս դրամատիկ գանգատը ընդամենը “լողացող սառցալեռան գագաթն է հիշեցնում”, և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը:
Աշխարհում մարդկանց մոտ սեռական կյանքը սկսվում է միջինում 17.5 տարեկանից: ԵՊԲՀ-ի սեքսապատալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի խոսքով, հանրության տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս հատկապես վերջին մի քանի տարիներին նկատվել է սեքսուալ կյանքի ու առողջության հետ կապված մի շարք խնդրիների մասին հարցերի աճ: Հարցերն ուղղվում են ինչպես www.sexology.am կայքում, այնպես էլ սոցիալական ցանցերում և բժիշկներին դիմելիս: «Ըստ այս տվյալների կարելի է եզրակացնել, որ Հայաստանում բավական վաղ են սկսում ապրել սեռական կյանքով. տղաները`16, իսկ աղջիկները 17-18 տարեկանից»,- ասում է բժիշկը:
Կարծում եմ, որ անիվ չեմ հայտնագործի` խոսելով կնոջ ինտիմ հիգիենայի մասին,քանզի դրա մասին բոլորս տեղեկություններ ենք ստանւմ դեռ մանկուց`լսելով մայրիկից,տատից,կիսվելով ընկերուհիների հետ կամ կարդալով որոշ գրականություն: Հաճախ այդ տեղեկությունները չհիմնավորված են լինում, չհիշվող, երբեմն նաև իրարամերժ,իսկ դրանց հետևողական կիրառումը առավել քան թերի է լինում, որը հաճախ նախադրյալ է հանդիսանում միզասեռական համակարգում բորբոքային հիվանդությունների առաջացման հարցում: Ուստի ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, ինչու չէ նաև տեղեկացնել կնոջ ինտիմ հիգիենայի հիմնական դրութները:
Անկանոն սեռական կյանքը բազմակի զուգընկերեների հերթափոխմամբ համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այսպիսի աղջիկները ունենում են բազմաթիվ սեռական զուգընկերներ, որոնց հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, ում հետ սեռական հարաբերությունը առաջինը և վերջինն է: Խոսքը չի գնում մարմնավաճառության մասին, որովհետև սեռական այս վարքի հիմքում ոչ մի դեպքում ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Ոչ էլ նրանց առաջնորդում է սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` մեծ մաս դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:
Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն,դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:
Շատ կանանց համար սեռական ցանկությունը և սեռական գրգռումը միահյուսված են, այսինքն կինը սեռական ցանկություն է ապրում այն դեպքերում, երբ ունենում է ներքին էրոտիկ գրգռման զգացողություն, որն անպայման չէ, որ ուղեկցվի հեշտոցի խոնավությամբ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեռական ցանկության «օբյեկտը» խիստ տարբեր կարող է լինել: ՈՒստի երբ կինը գանգատվում է սեռական ցանկության պակասից, հարց է առաջանում, թե հատկապես ինչի պակաս է նա ապրում:
Իբրև ելման կետ վերցնենք այն փաստը, որ սեռական ակտիվությունը պարտադիր պայման չէ առողջության պահպանման համար, քանզի շատ թվով կանայք ապրում են երկար տարիներ և իմաստալից կյանք` առանց սեռապես ակտիվ լինելու, այպես կոչված ասեքսուալ կանայք: