Երիտասարդ տարիների սեռական փորձը կարևոր  դեր է խաղում հետագա տարիների ընթացքում վերարտադրողական և սեքսուալ առողջության պահպանման գործում, որը ընտանիք կազմելու և ներդաշնակ ամուսնական  կյանք վարելու կարևոր նախապայմանն է:
Երիտասարդության տարիներին` սեռական հասունացմանը զուգահեռ ընթանում են անձի հոգեկան և սոցիալական զարգացումները և բարեհաջող ընթացքի արդյունքում ձևավորվում է ներդաշնակ անձնավորություն, որը հասուն է թե՛ մարմնապես, թե՛ հոգեբանորեն, թե՛ սոցիալապես: Միայն այս դեպքում կարելի է վստահորեն ասել, որ անձը պատասխանատու է իր կյանքի և սեռական վարքի համար:
Վաղաժամ սեռական հարաբերությունները սպառնալիքի տակ են դնում առողջությունը, ուսումը, մասնագիտության ձեռք բերումը, այսինքն` կարող են աղավաղել երիտասարդի ողջ ապագան: Իսկական հասունացումը սեռական կապի մեջ մտնելը չէ միայն, այլ այդ հարաբերությունների համար ողջ պատասխանատվությունը կրելու հնարավորությունը:
Երիտասարդ տարիքում  սեռական դրևորումներից են` առաջին սեռական  հարաբերություն, պետինգ, սեքսուալ երևակայում, սեքսուալ էքսցես, սեքսուալ աբստինենցիա, ձեռնաշարժություն,  հոմոսեքսուալ և բիսեքսուալ մղումներ, սեռական վարքի ստերեոտիպերի ձևավորում, պրոմիսկուիտետ:

Երիտասարդ տարիքում սեռական ակտիվությունը ունի մի քանի վտանգավոր հետևանքներ, դրանցից են `

Սեռական վարքի շեղումներ
Սեքսուալ դիսֆունկցիաներ
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները
Անցանկալի հղիությունը

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: