Ընտանիքի և զույգի առողջությունը մեկ նեղ մասնագիտության շրջանակում հնարավոր չէ լիարժեք գնահատել։ Այն կենսաբանական, նեյրոէնդոկրին, հոգեբանական և սոցիալական գործոնների բարդ խաչմերուկ է։
Հենց այս տեսլականով էլ Սեքսոլոգների հայկական ասոցիացիան և ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնը մեկ հարկի տակ են համախմբում տարբեր ոլորտների առաջատար մասնագետների՝ խնդիրները բազմակողմանի և համակարգային քննարկելու նպատակով։
Գիտաժողովը նախատեսված է սեքսոպաթոլոգների, գինեկոլոգների, նյարդաբանների և էնդոկրինոլոգների համար, ովքեր իրենց կլինիկական պրակտիկայում առնչվում են զույգերի և ընտանիքի առողջության խնդիրներին։
Ծրագրում ներառված է 12 արդիական զեկույց Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների նախագահների, համալսարանական կլինիկաների և բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվելու են կոնքի օրգանների պրոլապսի ու գենիտալ ցավերի, դաշտանադադարային հորմոնալ թերապիայի, GLP-1 ագոնիստների ազդեցության, դեմենցիայի, քնի խանգարումների, շաքարային դիաբետի և սեռական դիսֆունկցիաների փոխկապակցվածության ժամանակակից մոտեցումները։
Ծրագիրը՝
09.00-10.00 Մասնակիցների գրանցում
10.00 Բացման խոսք
Ա.Է. Հակոբյան, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ
Վ․Ա․ Շահրամանյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
(Նախագահողներ՝ Է․ Հայրապետյան, Ի․ Պերսոյան)
10.00-10.40 «Սեռական առողջության նեյրոէնդոկրին ասպեկտները»
Արամ Հակոբյան, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր
10.40-11.20 «GLP 1 ռեցեպտորների ագոնիստների ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա»
Հայկանուշ Համբարձումյան, «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ, Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիայի նախագահ
11.20-12.00 «Դաշտանադադարային հորմոնալ թերապիա․ ցուցումներ, հակացուցումներ և անհատականացված բուժման սկզբունքներ»
Իննա Պերսոյան, Հայկական հակատարիքային բժշկական ասոցիացիայի նախագահ,«Բեգլարյան» ԲԿ հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, բ․գ․թ․
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ 12.00-12.20
12.20-13.00 «Սեռական խանգարումների համակարգային գնահատում․ կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների փոխազդեցությունը»
Ռուզաննա Ազատյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․
13.00-13.40 «Կոնքի օրգանների պրոլապսը և սեռական դիսֆունկցիան․ ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները»
Զարուհի Գրիգորյան, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, Հայաստանի ուրոգինեկոլոգների ասոցիացիայի նախագահ
13.40-14.00 «Գենիտալ ցավային համախտանիշներ և սեռական ցավային խանգարումներ»
Թամարա Փիլոյան, «Հերացի» հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի գինեկոլոգ
14․00-14․40 «Տղամարդու գործոնը վագինիզմի գենեզում»
Վրեժ Շահրամանյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ 14.40-15.00
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
(Վ․ Շահրամանյան, Ռ․ Ազատյան)
15.00-15.40 «Դեմենցիայի ազդեցությունը սեռական վարքագծի վրա»
Եկատերինա Հայրապետյան, «Հերացի» հիվանդանոցային համալիրի նյարդաբանության ծառայության ղեկավար, բ․գ․թ
15.40-16.00 «Վաղաժամ սերմնաժայթքում․ ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները»
Արսեն Գրիգորյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ.
16.00-16.40 «Սեռական առողջությունը նյարդաբանական և սոմնոլոգիական պրակտիկայում»
Սամսոն Խաչատրյան, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ բ․գ․թ․
16.40-17.20 «Տղամարդու սեռական խանգարումները շաքարային դիաբետի ժամանակ»
Սևադա Հակոբյան, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, ԱՆ խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով, բ.գ.թ., դոցենտ
17.20-18.00 «Միտոքոնդրիալ դիսֆունկցիա և սեռական խանգարումներ»
Էլզա Հայրապետյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր էնդոկրինոլոգ, Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ, բ․գ․թ․, դոցենտ
Գրանցվելու համար՝ [https://tinyurl.com/Healthy-Family-2026]
Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է, տեղերը՝ սահմանափակ։
Սիրով սպասում ենք Ձեզ
