Սույն թվ. սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Սեքսոլոգների  Ասոցիացիայի հերթական նիստը: 

 ՀՍԱ նախագահ, պրոֆ. Արամ Հակոբյանի ողջույնի խոսքից հետո ասոցիացիայի տնօրեն Ռ. Ազատյանը ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվությունը և հետագա անելիքների  նախնական պլանը: Այնուհետև ներկայացրեց ՀՀ ԱՆ տեղի ունեցած փոփոխությունները, համաձայն որի  ՀՀ ԱՆ Սեքսոպաթոլոգիայի գծով  Գլխավոր խորհրդատու է նշանակվել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, ՀՍԱ հիմնադիր անդամ  Սևադա Հակոբյանը:  Ս. Հակոբյանը իր ելույթում  կարևորեց Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի  դերը  <<Սեքսոպաթոլոգիայի>> մասնագիտական  զարգացմանն   ուղղված ծրագրերի շրջանակում: Նա նշեց, որ  ասոցիացիան ունի նաև կարևոր դերակատարություն ՀՀ ում իրականացվող դատա-սեքսոլոգիական փորձաքննությունների իրականացման գործում, և առաջիկայում հնարավոր է նաև բժիշկ-սեքսոպաթոլոգների մասնագիտական կատարելագործման գործառույթը նույնպես վերապահվի ասոցիացիային:

 Այնուհետև ներկայացվեց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիյաի ամբիոնի ավագ դասախոս, ՀՍԱ –ի  հիմնադիր անդամ  բ.գ.թ Արսեն Գրիգորյանին,  ով նշանակվել է նույն ամբիոնի և կլինիկայի ղեկավար:  

 Ա. Գրիգորյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց  սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և ասոցիացիայի փոխհամագործակցման  կարևորությունը մասնագիտական գիտա-գործնական առաջընթացի համար և նշեց որ ջանք չի խնայի վերջինիս ամրապնդման  համար:

Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիան  շնորհավորելով Ս.Հակոբյանին և Ա.Գրիգորյանին, մաղթում է մասնագիտական  նորանոր բարձունքներ և փաստելով   սեքսոպաթոլոգիայի ոլորտում արդեն իսկ իրենց ունեցած  մեծ ներդրումը՝ մաղթում է  հետագա  ակտիվ գործունեություն, որը կապահովի սեքսոլոգիական ծառայության  բարձր մակարդակը  և գիտա-գործնական մեծ նվաճումները Հայաստանում :