2018 թվականի հուլիսի 21-25-ը Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքի համանուն համալսարանում տեղի ունեցավ EFPT-ի 26-րդ ֆորումը(European Federation of Psychiatric Trainees): Ֆորումին մասնակցում էին 39 երկրներից ժամանած դելեգացիաներ, որտեղ Հայաստանն առաջին անգամ էր ներկայանում: Մասնակցության, ինչպես նաև ամսի 26-ին կայանալիք հոգեթերապիայի դասընթացի համար կրթաթոշակի էր արժանացել ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի

կլինիկական օրդինատոր Սաթենիկ Արթուրի Սահակյանը:
Այս տարվա ֆորումի թեման էր  «Մտածելով այլ կերպ մտքի և ուղեղի մասին»(thinking differently about mind and brain):
Ֆորումը հագեցած էր ամեն առումով՝ մասնակիցների ելույթներ, աշխատախմբերի ձևավորում, կլինիկական այցեր, նեյրոգիտության օր, հոգեթերապիայի օր, ինչպես նաև քաղաքային շրջայցեր, ժամանցային միջոցառումներ:

Տարբեր համալսարանների և կլինիկաների պրոֆեսորներ ու բժիշկներ կարդացին մի շարք դասախոսություններ՝ հոգեկան առողջությանն առնչվող արդի հարցերի վերաբերյալ: Ինչպես նաև մասնագետները կիսվեցին իրենց տարիների փորձով և գիտելիքով՝ կլինիկական դեպքերի քննարկման ժամանակ:

Դատաբժշկական հոգեթերապիայի վերջին զարգացումները  –  բժիշկ Ջ. Յակելեյ (Tavistock and Portman NHS Foundation Trust)
Պերվերզիաների բուժման հոգեթերապևտիկ մոտեցումները –  բժիշկ Է. Ուիլիամս (Tavistock and Portman NHS Foundation Trust)
Հոգեանալիտիկ հոգեթերապիայի դիտարկումը  –  բժիշկ Ջ. Սթերն (Tavistock and Portman NHS Foundation Trust)
Տեղափոխելով նեյրոգիտությունը կլինիկական պրակտիկա.Հոգեբուժության ապագան  –  Պրոֆ. Դ. Ռոս (Եյլի  համալսարան)
Սինապտիկ պլաստիկությունը և կախվածությունը  –  Պրոֆ. Ռ. Մալենկա (Ստենֆորդի համալսարան)
Հոգեկան առողջության և քնի/ցիրկադային ռիթմի խանգարման միջև կապը  –  Ռ. Ֆոսթեր (Օքսֆորդի համալսարան)
Ուղեղի կապերը առողջության և հիվանդության մեջ  –  Պրոֆ. Է. Բուլմոր( Քեմբրիջի համալսարան)
ADHD.գենետիկ և միջավայրի պայմանների ռիսկի գործոնները  –  Պրոֆ. Ա. Տապար (Քարդիֆի համալսարան)

Կլինիկական այցի ժամանակ մասնակիցները ծանոթացան Bristol Royal Infirmary հիվանդանոցում գործող աշխատանքի ոճին, ծառայություններին (կապված հոգեկան առողջության հետ, տարբեր կախվածություններ): Այնտեղ գործում էր նաև ամբուլատոր ծառայություն՝ հոգեսեռական խանգարումներով և անհայտ ծագման հիվանդություններով մարդկաց համար:

Գործող հինգ աշխատանքային խմբերից՝ Սաթենիկն  ընդգրկվեց երկուսում` EFPT Psychotherapy working group և EFPT MENTA working group:
EFPT Psychotherapy աշխատանքային խմբի 20-ից ավելի մասնակիցները կփորձեն միասին ստեղծել հոգեթերապիայի նոր ուղեցույց, որն այնուհետև յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով կթարգմանի՝ հասանելի դարձնելով այն նաև այլ մասնագետներին:
EFPT MENTA աշխատանքային խմբի միջոցով կմշակվի ծրագիր, որպեսզի մոտ ապագայում Հայաստանը նունյպես դառնա EFPT անդամ երկիր,  որի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ընդգրկվեն EFPT-ի կողմից կազմակերպվող մի շարք միջոցառումներում, փորձի փոխանակում կատարել եվրոպական, և ոչ միայն, երկրների այլ մասնագետների հետ, ստեղծելով նոր գիտական և գիտահետազոտական կապեր: