Սույն թվականի մայիսի 4-6  Աղվերանում տեղի ունեցավ ILGA EUROPE  հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ և ԳԵՆԴԵՐԱՅԻՆ  ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» թեմայով սեմինարը:

Հանդիպմանը ներկա էին ինչպես սեքսոպաթոլոգներ այնպես էլ  հոգեբույժներ, հոգեբաններ, իրավաբաններ:

Սեմինարի պատվավոր հյուրն էր Մոսկվայի փսիխո-էնդոկրինոլոգիայի կենտրոնի տնօրեն, բ.գ. դ. , պրոֆեսոր, հոգեբույժ,  հոգեթերապևտ, փսիխո-էնդոկրինոլոգ, սեքսոլոգ Ստեփան Նարբեի Մաթևոսյանը հանդես եկավ զեկույցներով ՝

1. Գենդերային ինքնություն

2. Բուժաշխատողների իրազեկվածության կարևորությունը ԼԳԲՏԻ անձանց հետ աշխատանքի ընթացքում,

3. Տրանսգենդեր և ինտերսեքս անձանց առողջապահական կարիքները ՀՀ-ում:

Սեմինարի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև բժիշկ սեքսոպաթոլոգ Վահե Ասրյանը և ներկայացրեց «Մարդու առողջության իրավունքն ու ԼԳԲՏԻ անձանց առողջապահական կարիքները» թեման:

Հանդիպումն ընթացավ բավականին ինտերակտիվ քննարկումներով, որի ընթացքում ծագեցին մի շարք հարցեր՝ կապված բժիշկների կողմից ԼԳԲՏԻ անձանց վարման վերաբերյալ:

Այս թեմաներին զուգահեռ քննարկվեցին  նաև ՀՄԴ 11-ում սպասվելիք փոփոխությունները, մասնավորապես.

«Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ» դասը կանվանափոխվի  «Սեռական առողջությանը վերաբերող վիճակներ»,

«Անձնային և վարքային խանգարում հասուն տարիքում» -ը՝ «Գենդերային անհամապատասխանություն»

«Տրանսսեքսուալիզմ»-ը՝ «Գենդերաին անհամապատասխանություն դեռահասային և հասուն տարիքում»:

Պրոֆեսոր Մաթևոսյանի կողմից առաջարկվեց ՀՀ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի միջոցով վավերացնել  և կիրառել ՌԴ-ում արդեն իսկ գործող բժիշկների համար նախատեսված  ԼԳԲՏԻ անձանց վարման ընթացակարգը: