Սույն թվականի փետրվարի 1-ին Հերացի 1 համալսարանական կլինիկայում կայացավ հանդիպում հարակից մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՑԱԾՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ:
Զեկույցով հանդես եկան ՝
բ.գ.թ.դոցենտ ,ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս՝ Վրեժ  Շահրամանյանը
բ.գ.թ.ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս ՝Արսեն Գրիգորյանը :
Հանդիպման ընթացքում քննարկվեց  ցածր ինտենսիվության  հարվածային ալիքներով  սարքի կիրառման արդյունավետությունը անոթային բաղադրիչով պայմանավորված և դեղորայքային բուժման հանդեպ կայուն  էրեկցիոն դիսֆունկցիայի, Պեյրոնիի հիվանդության բուժման գործընթացում: Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ  հարցեր և քննարկվեց համագործակցության հետագա ծրագրերի նախագծեր:
 
 
																		 
	