Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավը սկսվեց միջազգային գիտաժողովի մեկնարկով, որը կազմակերպել էր  Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ:

Նոյեմբերի 25-ին՝ «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը» անցկացվեց «Բռնության մուլտիդիսցիպլինար ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն էր բարձրացնել գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված իրազեկման մակարդակը, ինչպես նաև մշակել բռնության հետևանքով առաջացած առողջական և սոցիալաիան խնդիրների դեմ պայքարի մուլտիդիսցիպլինար մոտեցումներ։ 

Գիտաժողովի ընթացքում  ներկայացվեցին զեկույցներ Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից բռնության տարբեր ասպեկտների վերաբերյալ։  Գիտաժողովը հնարավորություն տվեց բազմակողմանիորեն քննարկել բռնության վերաբերյալ առկա խնդիրները և հաջորդիվ կանխարգելման ուղիները։

Թիրախային լսարանն էր՝ կլինիկական հոգեբանները, սեքսոլոգները, հոգեբույժները, մաշկաբաններն ու գինեկոլոգները: 

Գիտաժողովի փակման արարողության ընթացքում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության հայկական հանդեսի հավելվածի» շնորհանդեսը, որտեղ զետեղված է գիտաժողովի նյութերը և մեր արտերկրի գործընկերների հոդվածները։

Քարոզարշավի շրջանակներում գենդերային բռնության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նկարահանվել է սոցիալական տեսահոլովակ, որը ևս ներկայացվեց գիտաժողովի ընթացքում։