Սույն թվականի հունիսի 19-ին Սեքսոլոգների հայկական ասոցիացիան «Հելիոս» բժշկական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում և քննարկում նվիրված գինեկոլոգիայի ոլորտում ոչ ինվազիվ և էսթետիկ միջամտություն ապահովվող  FemiLift CO2 սարքավորմանը:

Զեկույցով հանդես եկավ «Հելիոս» բժշկական կենտրոնի գինեկոլոգ՝ Արմինե Հովհաննիսյանը:

Զեկույցում ներկայացվեց գինեկոլոգիական խնդիրների ոչ ինվազիվ, ինովացիոն լուծում՝ FemiLift CO2 մեթոդի արդիականությունը, ցուցումներն ու առավելությունները.

·         Սթրեսային անմիզապահության կանխարգելում և բարելավում

·         Հեշտոցի տոնուսավորում/ձգում

·         Հեշտոցի լորձաթաղանթի երիտասարդացում

·         Հեշտոցի խոնավեցում/ նեղացում

·         Հեշտոցի հետծննդաբերական մաշկային խնդիրների վերականգնում

·         Տեղային իմունիտետի բարձրացում

·         Սեռական զգայունության բարելավում

·         Չի խոչընդոտում կյանքի բնականոն ընթացքին CO2 տեխնոլոգիա

·         Անցավ / Անվնաս Արագ /

·         Արդյունավետ

·         Ոչ ալերգիկ

·         Անհատական օգտագործման գլխիկներ:

Հանդիպումը ամփոփվեց հետևյալ կարգախոսով՝

Բարելավելով սեռական կյանքը բարձրանում է կյանքի որակը։