«МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՍՈՉԻ 2018: Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնական և կարևոր ուղղություններից մեկը գիտությունն է։ Այդ առումով վերջին ամիսը կարելի է ասել «գիտառատ» էր։ ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, բ.գ.թ, դոց. Վրեժ Շահրամանյանը մասնակցեց 2 գիտաժողովի։


Առաջին գիտաժողովը տեղի ունեցավ ապրիլի 27-29-ը՝ Սոչիում։«Мужское здоровье»միջազգային ամենամյա գիտաժողովը գիտական լրջագույն հարթակ է, որտեղ հավաքվում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ։   

Վրեժ Շահրամանյանի զեկուցումը նվիրված էր սեռական առողջության արդի խնդիրներից մեկին՝ վիրտուալ սեքսին («ВИРТУАЛЬНЫЙ СЕКС: ИЛЛЮЗИЯ ИЛИ ПЕРВЕРЗИЯ»)։Ելույթը առաջատար մասնագետների կողմից արժանացավ բարձր գնահատականի և շատ կարևորվեց: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում: 
«13-Й КОНГРЕСС ПРОФЕССИОНАЛЬНОЙ АССОЦИАЦИИ  АНДРОЛОГОВ РОССИИ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ:

  Երկրոդ գիտաժողողովը  տեղի ունեցավ մայիսի 23-25-ը՝ նույնպես Սոչիում։ Այս անգամՎրեժ Շահրամանյանը  մասնակցեց  «13-й Конгресс Профессиональной ассоциации  андрологов России» միջազգային գիտաժողովին:

Ավանդական դարձած գիտաժողովին մասնակցում էին թե՛ ԱՊՀ, թե՛ արտերկրի առաջատար մասնագետները: Սա լայն հնարավորություն է ընձեռնում մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ինչպես նաև նոր հաստատել ծանոթություններ:

Գիտաժողովին Վ. Շահրամանյանը ներկայացրել է «ГИПЕРДИАГНОСТИКА ПРОСТАТИТА В ГЕНЕЗЕ СЕКСУАЛЬНЫХ РАССТРОЙСТВ» զեկուցումը, որը մեծ արձագանք է ունեցել և արժանացել բարձր գնահատականի: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում։

  Երկու գիտաժողովներն էլ բավականին հագեցած էին.  ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկուցումներ՝ նվիրված սեռական և վերարտադրողական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, անպտղության ախտորոշման և բուժման արդի հիմնախնդիրներին և այլն:

Իրենց ամփոփիչ խոսքում և՛ «Мужское здоровье»  միջազգային գիտաժողովի նախագահ, պրոֆ. Ա.Ա. Կամալովը, և՛«Конгресс Профессиональной ассоциации  андрологов России» գիտաժողովին նախագահ, պրոֆ.Պ.Ա. Շեպլյովը  ընդգծեցին Հայաստանի ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը և գիտական համագործակցության կարևորությունը:

 Առավել մանրամասների համար՝

http://www.mh2018.ru/