Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հուլիսի 8-ին կկայանա գիտաժողով՝ նվիրված մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։ 

Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանի շրջանակում անցկացվող միջոցառման ընթացքում կներկայացվի ԵՊԲՀ շրջանավարտի և ոսկե մեդալակրի գիտամանկավարժական երկարամյա և անմնացորդ գործունեությունը։  

Համաժողովը և դրա թեմաները հետաքրքիր, տեղին և օգտակար են բոլոր մասնագիտությունների բժիշկների, հատկապես հոգեբույժների, հոգեբանների, հոգեթերապևտների, սեքսապաթոլոգների, ուրոլոգների, նյարդաբանների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև ուսանողների, օրդինատորների, մարդկանց լայն շրջանակի համար, ովքեր հետաքրքրված են սեփական հոգեկան առողջությամբ, սթրեսային իրավիճակներով, իրենց անհատական հարմարվողական հնարավորություններով և բոլորի մոտ հանդիպող խնդրահարույց իրավիճակներից դուրս գալու ուղիներով:

Աբստրակտներն ու թեզիսները պետք է ուղարկել մինչև հունիսի 30-ը, իսկ զեկույց ներկայացնելու հայտը՝ մինչև հունիսի 15-ը, Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեին։

Պահանջներ՝

• Թեզիսը կամ հոդվածը պետք է հետևյալ տեսքն ունենա՝ էջի չափսը՝ 210 * 297 (A4), ձախ լուսանցքը՝ 2,5; աջից, վերևից և ներքևից՝ 2 սմ։ Տառատեսակը՝ Times New Roman կամ Sylfaen, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, առանց կարմիր գծի: Վերնագիրը՝ մեծատառ, թավ: Թեզիսների ծավալը՝ 2 էջից ոչ ավել, հոդվածի ծավալը՝ 7 էջից ոչ ավել։

• Հոդվածը պետք է ունենա անգլերեն կարճ (5-6 տող) ամփոփում, որտեղ նկարագրվում է նյութի էությունը, և որը դրվում է վերնագրից հետո ու տեքստից առաջ։

• Նյութերը չեն խմբագրվելու, ուստի անհրաժեշտ է պատասխանատվությամբ մոտենալ թեզիսի կամ հոդվածի վերջնական տարբերակին:

• Նյութերով կից ֆայլի անվանումը պետք է ներառի վերնագիրը՝ մեծատառով, հեղինակ(ներ)ի անունները, աշխատանքի վայրը և քաղաքը։

Միջոցառումը կրեդիտավորվելու է` շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ:

Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման հետ:

Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը:

Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունն ուղղված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիկական օրդինատորների վերապատրաստմանը:

Ադել Թադևոսյանն ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։

ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՏևՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdDyrZ6rGEPbJzJoMOe1Ix3niW9AaN3LAyaURkIc2xGpF1ipw/viewform?fbclid=IwAR1oItYFfksOXx_ggYujiSdhUDB4KOT5ctlFmW2tS0t4azXqZiM-39L1djQ