Հարց` Հարգելի բժիշկ
1. բակտերիալ/գարդներելլյոզային/ վագինոզով  կարելի է վարակվել առանց սեռական հարաբերության, թե ոչ:
2.բակտերիալ /գարդներելլյոզային/ վագինոզով վարակված աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու

դեպքում, հնարավոր է, որ  տղան դանով չվարակվի, թե անհնար է?
3. Հնարավոր է իսպառ բուժվել այդ վարակից, որ ընդհանրապես չլինի դրանից:

Պատասխան` Հարգելի նամակագիր`

Բակտերիալ վագինոզը կարող է լինել հետևանք ինքնավարակման, երբ ոչ ճիշտ ինտիմ,ավելի կոնկրետ անալ հիգինենայի հետևանքով տեղի է ունենում մարսողական համակարգից մանրէների անցում սեռական համակարգ, ինչպես նաև հորմոնալ դիսֆունկցիայի կամ որոշ հորմոնալ դեղերի ընդունման ժամանակ:
Ոչ միշտ է ,որ բակտերիալ վագինոզով կանանց զուգընկերները նույնպես ունենում են գարդներելիող,այս հարցում մեծ դեր ունի տղամարդու սեռական ուղիների իմունային համակարգի վիճակը;
Բակտերալ վագինոզը կրկնվելու հակում ունի,նրա վերջնական բուժմանը նպաստում են ինտիմ/անալ հիգիենայի ճշգրիտ կիրառումը,զուգընկերոջ պրոֆիլակտիկ բուժման կուրսի նշանակումը, հորմոնալ դիսֆունկցիայի բուժումը և հակառեցիդիվային բուժման կուրսը,որը կարող է տևել մինչև 6 ամիս:
Ամենակարևորը` հաճախ կրկնվող բակտերալ վագինոզի տակ թաքնված է լինում որևէ լատենտ/թաքնված ընթացող վարակ:Միայն դրանց հայտնաբերումից և համապատասխան բուժումից հետո է հնարավոր վերջնական բուժել բակտերալ վագինոզը` ընգրկելով իհարկե 3-րդ կետը:

Բժիշկ Գինեկոլոգ` Արմինե Հովհաննիսյան